Մատուցվող ծառայություններ 

Մենք մատուցում ենք ծառայություններ՝ նպատակ ունենալով աջակցել ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքների սկզբից մինչև մթերքի ստացումը և նույնիսկ իրացումը:  

Սերտիֆիկացում և ստանդարտացում

Սերտիֆիկացման և ստանդարտացման ծառայությունների խումբը ներառում է ISO 22000, HACCP, օրգանիկ և այլ սերտիֆկիացման գործընթացում ուղղորդում և աջակցություն:

Սննդի անվտանգություն

Մենք իրականացնում ենք սննդի անտվանգության ISO 22000:2015 ստանդարտի ներդրման և համապատասխանեցման ծառայություններ:

Որակի կառավարման համակարգեր

Մենք մատուցում ենք որակի կառավարման համակարգերի նեդրրման աշխատանքներ ISO 9001: 2015 ստանդարտին համապատասխան:

Աջակցություն սերտիֆիկացման գործընթացում

Արմատ ընկերությունը նաև աջակցում է մի շարք համակարգերի ներդրման և սերտիֆիկատների ստացման աշխատանքներում: 

Ագրոնոմիկ խորհրդատվություն

Այս ծառայությունների խումբը ներառում է ագրոնոմիկ գործնեության ողջ ցիկլը ծածկող ծառայություններ, ինչպիսիք են սերմերի և տնկիների ընտրություն, թունաքիմիկատների և պարարտանյութերի կիրառման խորհրդատվություն: 

Մշակաբույսերի ընտրություն

Ցանկանում եք հիմնել նոր այգի կամ տնկել նոր մշակաբույսեր, մեր մասնագետները կաջակցեն Ձեզ լավագույնս համապատասխանող մշակաբույսերի կամ տնկիների ընտրությունում:

Պարարտանյութերի կիրառում

Մենք նաև կաջակցենք Ձեզ հասկանալ, թե որ պարարտանյութերի կիրառումը լավագույնս կազդի բերքի որակի և բերրիության վրա:

Թունաքիմիկատների կիրառում

Մեր մասնագետները նաև կօգնեն Ձեզ հասկանալ ինչպես պայքարել վնասատուների դեմ՝ ելնելով Ձեր դաշտի կամ այգու տեղադրությունից և ծառերը կամ բույսերը բնութագրող գործոններից:

Չափման և լաբորատոր ծառայություններ

Մենք մատուցում ենք նաև  գյուղատնտեսական հողատարածքների ճշգրիտ չափման, մոնիտորինգի, ինչպես նաև հողի  լաբորատոր հետազոտության ծառայություններ:

Ճշգրիտ չափում

Հողամասի ճշգրիտ չափում գյուղատնտեսական աշխատանքների անկյունաքարն է, որի արդյունքում մշակվում է Ձեր հողամասի էլեկտրոնային քարտեզը:

Մշակաբույսերի մոնիտորինգ

Մոնիտորինգի նպատակն է հասկանալ մշակաբույսերի աճման փուլում առկա խնդիրները և բացահայտել լուծումները:

Հողի ագրոքիմիական վերլուծություն

Վերջինիս նպատակն է պարզել բերրիության և մշակաբույսերի հնարավոր խնդիրները, ինչպես նաև բացահայտել տվյալ մշակաբույսի համապատախանությունը հողամասին:

Ուղարկե'ք հայտ

Եթե ունեք հարց մատուցվող ծառայությունների վերաբերյալ, կամ ցանկանում եք ստանալ մանրմասներ, լրացրեք ստորև ներկայացված հայտը և մեր մասնագետը շուտով կապ կհաստատի Ձեզ հետ:

    Avatar Mobile
    Main Menu x
    X