Պետական աջակցության նոր ծրագրեր

Քննարկվել են անասնաբուծության,մասնավորապես՝ տավարաբուծության ոլորտում նախատեսվող պետական աջակցության նոր ծրագրերը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը սեպտեմբերի 16-ին կազմակերպել էին հանդիպում՝ նվիրված անասնաբուծության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ,տավարաբուծության ոլորտում տոհմային գործունեություն իրականացնող և կաթնային տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ։

Օրակարգային հիմնական թեմաներ էր կովերի նորմավորված կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը, որը ներկա պահին գտնվում է մշակման փուլում։Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացակարգերը, իրականացման մեխանիզմներն ու հնարավոր ռիսկերը։ Մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք կգույքագրվեն և հանգամանորեն կուսումնասիրվեն ծրագրի մշակման ընթացքում։